Համացանցում տարածվել է անհավանական լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես է մայրն ինքնուրույն ընդունում սեփական երեխայի ծնունդը։

Բժիշկ Լին Ցզու-Հունգն այդ լուսանկարով կիսվել է իր ֆեյսբուքյան էջում՝ քաջալերելով կնոջ խիզախությունը։ Նման բանը հնարավոր է դարձել այն պարզ պատճառով, որ կնոջ դեպքում օգտագործվել է տեղային անզգայացում։

Հաշված ժամերի ընթացքում լուսանկարը ավելի քան 10.000 հավանում է հավաքել համացանցում, սակայն Ֆեյսբուքի ադմինիստրացիան որոշել է արգելափակել այն՝ նշելով, որ այն խախտում է իրենց՝ ծանր պոռնոգրաֆիայի դեմ ուղղված քաղաքականության կանոնները։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել