40-ամյա Քիլի Ջոնսը՝ Հյուսիսային Կառոլինայից, սեփական կոսմետիկական ընկերությունն ունի: Նա հետևել է իր արտաքինին և աշխատել է արևի տակ չմնալ:

Մի անգամ նրա կոսմետոլոգն ուշադրություն է դարձրել Քիլիի քունքի վրայի փոքր կարմիր բծին և խորհուրդ է տվել մաշկաբանի այցելել: Զննությունից հետո բժիշկն ասել է, որ պարզվել է՝ բիծը մաշկի քաղցկեղ է:

«Ես կարծում էի, որ դա սովորական պզուկ է, բայց ամեն անգամ, երբ ես այն սեղմում էի, դրանից ուժեղ արյուն էր գալիս: Ես սոլյարի չէի գնում և արևայրուք չէի ընդունում, որովհետև հետո դեմքիս ցան էր առաջանում»,- ասում է Քիլին:

Ախտորոշումից հետո Քիլիին երեք անգամ վիրահատել են քաղցկեղն ամբողջովին վերացնելու համար: Քունքի վրա անցք է մնացել, այն կարել են: Չնայած Քիլին բյութի-ոլորտում է աշխատում, և արտաքինը նրա համար մեծ նշանակություն ունի, նա բացարձակ անհարմար չի զգում իր սպիի պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել