Ռուսաստանի բնակիչ, 21-ամյա Կիրիլ Տերեշինը մոտ ապագայում կարող է կորցնել 2 ձեռքերը դրանցում պարբերաբար յուղ ներարկելու պատճառով։ Չնայած նրան, որ բժիշկները պարբերաբար զգուշացրել են տղային իր արարքների մահաբեր հետևանքների մասին, Կիրիլը շարունակել է ներարկել տնական պայմաններում պատրաստված յուղը, որի ընդհանուր ծավալն այս պահին կազմում է ավելի քան 6 լիտր։
Սեփական մարմնի նման զզվելի փոխակերպմանը տղան շատ լավ է վերաբերվում՝ նշելով, որ պլանավորում է ավելի շատ յուղ ներարկել և մեծացնել բիցեպսների տրամագիծը մինչև 70սմ-ի։ Բժիշկները զգուշացնում են, որ նման ներարկումները շարունակելը կարող է հանգեցնել ոչ միայն ձեռքերի անդամահատման, այլև սրտի կաթվածի։
Ռուսական հայտնի թոք շոուների հյուր դարձած Կիրիլն ասում է, որ նա ցանկանում է ավելի փոփոխել մարմինը, երկու մասի բաժանել լեզուն և բացառապես այդպես գումար աշխատել․