Ինչպես հայտնի է, մատանու դիզայնը, որն արքայազն Հարրին նվիրել է Մեգան Մարքլին, ինքն է մշակել, գաղափարի իրագործման համար դիմել է ոսկերիչ Դևիդ Թոմասին: Վարպետը լրագրողներին որոշ գաղտնիքներ է հայտնել, գրում է ELLE-ն:

«Դա ամենամեծ և բարդ գաղտնիքն էր, որը ես երբևէ ստիպված եմ եղել պահել»,- խոստովանել է նա:

Ու թեև զարդի արժեքը Թոմասը գաղտնի է պահել, հայտնի է, որ 3 ադամանդներից ամենամեծը մոտ 250 000 դոլար արժե:

Մատանին զարդարված է 3 ադամանդով, որոնցից ամենամեծն արքայազնը Բոթսվանայից է բերել, մյուս երկուսն արքայադուստր Դիանայի թագից են վերցվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել