Մենք գտել ենք այն հարցի պատասխանը, թե ինչպես ազատվել թեփից և ընդմիշտ մոռանալ դրա մասին:
1. Վերանայել սնունդը
Թեփի առաջացումն անմիջականորեն կապված է սննդի հետ: Օրաբաժնում պետք է ավելացնել կաթնամթերք և մրգեր, պակասեցնել քաղցրը և ճարպոտ սնունդը:
2. Ավելացնել վիտամինների մակարդակը
Թեփի առկայությունը ցույց է տալիս, որ օրգանիզմին անհրաժեշտ է A և C վիտամիններ: Դրանց պակասը լրացնելու համար պետք է օգտագործել լյարդ, կանաչ սոխ, պոմիդոր, դդում, կարմիր պղպեղ, բալ, մասուր, խնձոր, հունական ընկույզ և ցիտրուսներ:
3. Սանրը մաքուր պահել
Եթե մի անգամ ազատվել եք թեփից, ապա այն նորից կարող է հայտնվել կեղտոտ սանր օգտագործելու հետևանքով:
4. Հաճախակի լվանալ գլուխը
Այն կարող է կանխել թեփի առաջացումը:
5. Ուշադրություն դարձնել բուժիչ շամպունների վրա
Շամպունները, որոնք իրոք կօգնեն, հարկավոր է գնել միայն դեղատներից:
6. Մազերը լվանալ գոլ ջրով
Գլխամաշկի չորությունը կարող է առաջանալ տաք և կոշտ ջրից: Մազերը հարկավոր է լվանալ գոլ ջրով, որը չի վնասում մաշկին, իսկ այն փափկեցնելու համար ջրին ավելացնել մի քանի ճաշի գդալ քացախ:
7. Շամպունը փոխարինել կպրե օճառով (дегтярное мыло)
Բնական կպրե օճառը հիանալիորեն պայքարում է տարբեր սնկերի դեմ, այդ թվում՝ թեփի: Լվանալու ժամանակ հարկավոր է այն 2-3 րոպե թողնել գլխին, ապա լվանալ և անպայման քսել բալզամ կամ մազերի դիմակ:
8. Մազերը ողողել եղինջի եփուկով
Եղինջի տերևների վրա պետք է լցնել եռման ջուր և թողնել կես ժամ: Մազերը լվանալուց հետո հարկավոր է դրանով ողողել և մի քանի շաբաթ անց հնարավոր կլինի մոռնալ թեփի մասին:
9. Դիմակ պատրաստել կեֆիրից և սև պղպեղից
Կեֆիրը վերականգնում է գլխի մաշկի բարենպաստ ֆլորան և այն ազատում չորությունից: Պղպեղը խթանում է արյան շրջանառությունը և կանխում մազաթափությունը: Այդ դիմակը պետք է թողնել գլխին մի քանի րոպե, ապա լվանալ գոլ ջրով:
10. Ավելի քիչ օգտվել վարսահարդարիչից
Վարսահարդարիչը չորացնում է մազերը և քայքայում մազարմատները՝ առաջացնելով թեփ: Այդ պատճառով խորհուրդ է տրվում խիստ սահմանափակել վարսահարդարիչի օգտագործումը: