Հայտնի լեգենդը պատմում է, որ մի անգամ Բուդդան իր մոտ է կանչել բոլոր կենդանիներին, սակայն միայն 12 ամենաքաջերն են գնացել և հասել նշանակված վայր: Որպես նվեր, Բուդդան յուրաքանչյուր կենդանուն իր անվամբ տարի է նվիրել:

Կարմիր աքաղաղին և կրակի տարերքին 2018 թվականին կփոխարինի Դեղին հողե շունը: Դա ոչ միայն շրջադարձային կփոխի առանձին մարդկանց կյանքն, այլ նաև, ընդհանուր առմամբ, միջազգային քաղաքական իրավիճակը:

Շունը պարզ արարած չէ: Նրա հավատարմության մեջ վտանգ է թաքնված: Նա հաջողություն կբերի միայն նրանց, ովքեր հարմոնիա և խաղաղություն են սիրում, ովքեր արժանի են հարգանքի և վստահության, ովքեր օգնում են մյուսներին:

2018 թվականի տիրակալը տանել չի կարողանա նրանց, ովքեր խաբում և ստում են: Այդպիսի հատկություններ ունեցողներին հեշտ չի լինի: Շունն առանձնանում է պատասխանատվությամբ և հետևողականությամբ: Նա չի սիրում դավաճաններին:

Շան տարիներ՝ 1910, 1922, 1934, 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006, 2018։

Գլխավոր առանձնահատկությունը՝ սեր և հավատարմություն։

2018 թվականի գլխավոր գույնը դեղինն է, իսկ քարը՝ ադամանդը։

Շան տարում ծնված հայտնիներ.

Մայր Թերեզա, Մայքլ Ջեքսոն, Սոֆի Լորեն, Բրիջիդ Բարդո, Սթիվեն Քինգ, Ուինսթոն Չերչիլ, Լայզա Մինելի, Սիլվեսթր Ստալոնե։

Այս շան տարին առանձնանում է նրանով, որ կարևորվում են սերն ու ընտանիքը: Հարաբերություններում հարմոնիա կունենան բոլորը:

Նրանք, ովքեր 2018 թվականին նոր հարաբերություն կսկսեն, տարին խոստանում է հաջողակ և երջանիկ ավարտի հասցնել:

Դավաճաններին շունը պատիժ է սահմանել: Բոլոր նրանք, ովքեր կդավաճանեն իրենց երկրորդ կեսին, կարող են միայնակ մնալ:

2018 թվականը չափազանց հաջող կլինի Այծեղջյուրների, Խոյերի և Ջրհոսների համար:

Կարիերայում հաջողություններ կունենան Երկվորյակները, Առյուծներն ու Ձկները: Այս նշանի տակ ծնվածներին հաջողություն կսպասվի նաև աշխատանքը փոխելու դեպքում:

Ցլերի համար հաջորդ տարին կդառնա կարիերայում վերելքի տարի, սակայն պետք է դրա համար մեծ ջանքեր գործադրել:

Սիրո հարցերում տարին հաջողակ կլինի Խեցգետինների և Կույսերի համար: Միայնակներն այս տարում կգտնեն իրենց երկրորդ կեսին:

Իսկ ահա Կարիճները, Կշեռնքներն ու Աղեղնավորները 2018-ին շան կողմից հատուկ առաջադրանք կստանան.  նրանք հաջորդ տարի պետք է ճանաչեն աշխարհը և պայքարեն շրջակա միջավայրի պահպանման համար:

Հաջորդ տարին բազմաթիվ փոփոխություններ կբերի: Շունը չի սիրում ծույլերին, պետք է աշխատել, որպեսզի 2018 թվականը քեզ երջանկություն բերի: Հետևեք նաև Ձեր բնավորությանը:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել