Դեռ վաղ ժամանակներից մարդկանց հատուկ է զարդեր կրելը, ընդ որում՝ հին աշխարհում դրանք ծառայում էին որպես պաշտպանական միջոց չար հոգիներից, և ոչ վերբալ տեղեկատվություն էին հաղորդում մարդու մասին։
Նաև դրանց միջոցով հնարավոր էր թագավորին տարբերել որսորդից, հրամանատարին՝ զինվորից, հարուստներին՝ աղքատներից։ Մարդիկ այսօր էլ ձգտում են առանձնանալ թանկ զարդեր կրելու միջոցով ցուցադրել իրենց կարգավիճակը։ Իհարկե, սովորաբար մարդիկ չեն մտածում այն մասին, որ իրենց կրած զարդերից յուրաքանչյուրը վկայում է բնավորությանը բնորոշ առանձնահատկությունների մասին։ Կարող եք անցնել այս հետաքրքիր թեստը՝ բնավորության գաղտնիքները բացահայտելու համար։ Ընտրեք այն մատանին, որը ձեզ ամենաշատն է դուր գալիս։
#1։ Ձեր հոգին շքեղության կարիք ունի։ Միշտ ձգտում եք լավագույնին և հազվադեպ եք բավարարվում միջակ արդյունքով։ Այսպիսի մոտեցումն օգնում է ձեզ հասնել ցանկալի արդյունքի, բայց երբեմն պարզապես հարկավոր է մի պահ կանգ առնել ու վայելել վայրկյանը։
#2։ Մեծ հոգի ունեք, նուրբ ճաշակ, կարողանում եք շրջապատող աշխարհում հիանալի բաներ գտնել։ Ձգտում եք հեռու մնալ զուր հպարտացողներից ու աչքերին թոզ փչել սիրողներից։ Բարի եք, պրակտիկ, արձագանքող։
#3։ Ռոմանտիկ եք։ Մարդկանց մեջ գնահատում եք հավատարմությունը, ընկերասիրությունը, բարությունն ու արձագանքելու կարողությունը։ Այս բոլոր գծերը հատուկ են նաև ձեր բնավորությանը։ Ընտանեկան արժեքները ձեզ համար առաջին տեղում են։ Հենց ընտանիքում եք գտնում ձեր ուժն ու ոգեշնչումը։
#4։ Ձեր ներսում թագուհի է ապրում։ Նուրբ եք, միևնույն ժամանակ ամուր բնավորություն ունեք։ Հմայքի շնորհիվ կարողանում եք հասնել ձեր ուզածին։ Բայց երբ լրջություն է պահանջվում, դուք վճռական եք գործում։ Վերջին խոսքը միշտ ձերն է։
#5։ Ստեղծագործ մարդ եք։ Սիրում եք ճանաչել նոր բաներ, ինչպես նաև՝ զբաղվել ինքնակատարելագործմամբ։ Միևնույն ժամանակ պատրաստ չեք հրաժարվել նյութական բարեկեցությունից։ Աշխատում եք կյանքից վերցնել առավելագույնը։ Հետաքրքիր զրուցակից եք։