«Դեկտեմբերի 22-ից ԱԺ-ում կմեկնարկի պետական ծառայողների ատեստավորման առաջին փուլը, որի մասին ազդարարվել է նոյեմբերի 22-ին։ ԱԺ ղեկավարությունն ասում է, որ դա օրենքից բխող պահանջ է՝ 3 տարի ծառայած ԱԺ ծառայողները պետք է ատեստավորում անցնեն, սակայն ծառայողները փաստում են, որ ԱԺ առնվազն վերջին տասնամյակի ընթացքում առաջին անգամ են ատեստավորվելու։ Եվ դրա նպատակը ԱԺ-ն բեռնաթափելն է, քանի որ 2018-ին ՀՀ նախագահի ինստիտուտի լիազորություններն ու աշխատակազմը կրճատվելու են, և շատերը, ըստ լուրերի, տեղափոխվելու են ԱԺ։ Ատեստացիայից հատկապես դժգոհ են ԱԺ հնաբնակները, որոնք պնդում են, որ «սևագործ բանվորների պես» տարիներ շարունակ իրենց ուսերին տարել են աշխատանքի բեռը, և ընդվզում են՝ «չի կարելի հասուն տարիքի մարդկանց ստիպել զուբրիտ անել 150 հարցից բաղկացած հարցաշարը»։ Ի դեպ, ԱԺ-ում դժգոհության մթնոլորտ է ոչ միայն աշխատակիցների, այլև օրենսդիրների շրջանում, որոնք չեն կարող շուտ մեկնել արձակուրդ, քանի որ դեկտեմբերի 12-ի նիստից բացի մի արտահերթ էլ կգումարվի 19-ին։ Չի բացառվում, որ դա վերջինը չլինի»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել