Օրեր առաջ դերասանուհի Անատի Սաքանյանը դարձել է 26 տարեկան: Տարեդարձի առթիվ գեղեցկուհին կազմակերպել էր մեծ ու շքեղ երեկույթ երևանյան ռեստորաններից մեկում: Ծննդյան անակնկալների, երազանքների ու երեկոյի հետաքրքիր մանրամասների մասին Անատին պատմել է BlogNews.am-ին:

Դերասանուհուն առաջինը շնորհավորել ու գեղեցիկ անակնկալ են մատուցել գործընկերները, այնուհետև մտերիմներն ու ընկերներն են միացել խրախճանքին՝ տարեդարձը տոնելով մինչև լույս. «Երեկոյան արդեն տոնական օրը շարունակեցինք երևանյան ռեստորաններից մեկում: Էլեգանտ կլասիկ ոճ էի ընտրել՝ առանց ավելորդությունների: Հետաքրքիր ու տարբերվող ծնունդ ստացվեց: 26-ամյակիս խնջույքը երբևէ տոնած տարեդարձներիցս ամենաշքեղն ու ամենամարդաշատն է եղել»:

Անատիի խոսքով՝ ինքն անձամբ է զբաղվել երեկոյի ինքանատիպ կերպարով. «Զգեստը, մազերը, դիմահարդարումն ամբողջությամբ իմ մտահղացումն են եղել։ Սովորաբար ոչ միայն տարեդարձիս, այլև մնացած բոլոր առիթների ժամանակ կրում եմ իմ մոդելավորած զգեստները»:

24829404_1694211093933851_1248145131_n24891648_1694211047267189_796793478_nԶգեստի գույնի ընտրության առումով շատերն արդեն հասցրել են քննարկել ու քննադատել դերասանուհու ընտրությունը: Սևը բացասական ասոցիացիաներ է առաջացնում, բայց ոչ Անատիի մոտ. «Ես սնահավատ չեմ ու չեմ վախենում այդպիսի բաներից: Ինչ էլ անես, միևնույն է, քննադատության ես արժանանալու: Եթե սևը խորհրդանշում է սուգ, ապա երիտասարդները, որ մահանում են, ինչպե՞ս է, որ սպիտակ շոր են հագցնում: Եթե այս տեսանկյունից նայենք, ուրեմն՝ հարսն էլ չպետք է սպիտակ զգեստ հագնի: Ինձ համար նման բաներն ուղղակի ծիծաղելի են, ու դրանց լուրջ չեմ վերաբերվում: Ես ոչ ոքի կարծիքը հաշվի չեմ առնում, եթե ինձ դուր է գալիս, անում եմ»:

Նվերներիի հարցում Անատին, միանշանակ, չի կարևորում արժեքը: Առաջնայինը սրտանց նվիրելն է. «Կարող են նվիրել շատ թանկարժեք բան, որը երբևէ պետք չլինի կամ սրտանց նվիրած չլինեն: Գնահատում եմ բոլորի ուշադրությունն ու ջանքերը՝ օրս տոնի վերածելու համար: Նվերներ, բնականաբար, չեմ առանձնացնի, քանի որ յուրաքանչյուրը յուրովի կարևոր էր ինձ համար»:

24829500_1694211053933855_1893037233_n24989218_1694211023933858_445097270_nԱնատին չի մոռացել նաև մոմերը փչելիս երազանք պահելու մասին. «Կարող եմ ասել, որ դա ոչ թե երազանք էր, այլ նպատակ: Երազանքը մանկական տարիքում է լինում, իսկ նպատակը հասուն մարդկանց համար է: Աստծո օգնությամբ կհասնեմ բոլոր նպատակներիս: Երբեք ոչինչ միանգամից չի լինում: Այս պահին ինձ համար առաջնայինը ծնողներիս առողջությունն է ու այն, որ նրանց կողքին եմ: Մնացած ամեն ինչը կարող ենք գնել կամ ժամանակի ընթացքում ստեղծել թե՛ գումարով, թե՛ ընկերների օգնությամբ: Այս պահին ինձ ոչինչ չի պակասում լիարժեք երջանիկ լինելու համար»:

Անատին շուտով կվերադառնա հեռուստաէկրաններ: Դերասանուհին նորություն ունի ստեղծագործական կյանքում. նկարահանվում է նոր հեռուստասերիալում, որի մասին մանրամասներ խոստացավ պատմել ավելի ուշ:

24891508_1694210997267194_310268413_n24274790_875885662570838_759276529178902528_nՆյութը՝ Էմմա Վարդանյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել