Aysor.am-ը գրում է.

Չորս թուրք մտավորականները, որոնք սեպտեմբերի 22-ին ճանաչողական այցով մեկնել էին Լեռնային Ղարաբաղ, հայտարարությամբ են հանդես եկել, նշելով, որ Թուրքիայում այդ առնչությամբ ոչ մի հետաքննություն չկա և իրենք չեն զղջում այդ այցելության համար:

«Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշoղլուն հայտարարություն է արել սեպտեմբերին Ղարաբաղ մոր այցելության և այդ առթիվ Ադրբեջանի կողմից ձեռնարկած հետաքննության վերաբերյալ։ Այդ պատճառով ստիպված ենք հայտարարել հետևյալը. Ադրբեջանի պետական կառույցների կողմից նախաձեռնած հետաքննության շրջանակներում, որոնք հիմնված են միջազգային պայմանագրերի վրա, արդարադատության նախարարության ներկայացրած հարցերին պատասխանել ենք ըստ ընթացակարգի», - ասված է հայտարարության մեջ:

Նրանք ընդգծել են, որ Թուրքիայում «Ղարաբաղ մեր այցելության հետ կապված ոչ մի հետաքննություն և դատական հետապնդում չկա»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել