Շոկային լուր Բրիտանիայի ինդուստրիալ սրտից. Մանչեսթերից մի դպրոցական՝ 13-ամյա Կազանովան շատ երջանիկ էր՝ իմանալով, որ իր 16-ամյա ընկերուհին հղի է։ Տղայի մայրը նույնպես շատ երջանիկ էր չսպասված երեխայի համար՝ ասելով, որ իր որդին ավելի շատ է պատրաստ հայր լինել իր երիտասարդ տարիքում, քան շատ 25-ամյա տղաներ։

 

Այսպիսով՝ Ալֆի Պատենը դարձավ Միացիալ Թագավորության ամենաերիտասարդ հայրը։ Սակայն, ցավոք, ոչ երկար ժամանակ անց ԴՆԹ-ի թեստը պարզում է, որ իրականում մեկ այլ դեռահաս՝ 15-ամյա Թայլեր Բեյքերն է երեխայի հայրը։ Թայլերն Ալֆիի և նրա ընկերուհու ընդհանուր ընկերն է։ Թայլերն ու Ալֆիի ընկերուհին հարաբերություններ են ունեցել ալկոհոլի ազդեցության տակ։ Թայլերն, ի տարբերություն Ալֆիի, երջանիկ չէր հայր դառնալու մտքից, իսկ այ Ալֆին լուրից խիստ հուսահատվել էր։ 13-ամյա երիտասարդի համար սա հատկապես ծանր էր, քանի որ լուրի տարածվելուց հետո նրան բոլորը սկսել էին դրսում ճանաչել։

Ինչևէ, Ալֆին կարողացավ հաղթահարել այդ դժվարին կացությունը և անգամ մի քանի հարաբերություններ ունեցավ դրանից հետո, սակայն երիտասարդ հայր դառնալու մտքից արդեն հրաժարվել է։

Սակայն պարզվում է՝ դեռահաս տարիքում ծնող դառնալու դեպքերն այնքան էլ հազվադեպ չեն ոչ միայն Միացյալ Թագավորությունում, այլև ողջ աշխարհում։ Այլասկայի նահանգապետ Սարա Պալինի 17-ամյա դուստրը նույնպես մայրացել է։

Միացյալ Թագավորության ամենաերիտասարդ տատն ու պապը 29-ամյա Շեմ Դեվիսն ու 30-ամյա Քելլի Ջոնն են։ Նրանց դուստր Թիան 15-ամյա հասակում երեխա է լույս աշխարհ բերում՝ իր ծնողներին արժանացնելով ամենաերիտասարդ տատի և պապի տիտղոսին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել