Aysor.am-ը գրում է.

Երբ նոր էիք ստանձնում վարչապետի պաշտոնը, ասացիք, որ տնտեսության վիճակը չափազանց ծանր եք գնահատում, ինչպե՞ս եք գնահատում տնտեսության վիճակն այժմ և ինչպե՞ս եք կանխատեսում տեսնել այն 2018-ին, ԱԺ հարց-պատասխանի ժամանակ վարչապետից հետաքրքրվեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Նա նաև ընդգծեց, որ որքան էլ պրոֆեսիոնալներն աշխատեն բյուջեի վրա, տնտեսական զարգացում չենք կարող ունենալ, քանի որ դրանք կյանքի կոչելու համար եղած ռեսուրսները քիչ են: Դրանք ավելացնելու համար պատգամավորն առաջարկեց ապամոնոպոլիզացնել տնտեսությունը:

«10-12 կարևոր ապրանք, որոնք կարևոր են տնտեսության համար, կարել է առայժմ թողնել մոնոպոլիայի կարգավիճակում, բայց մենք օրերս ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրեցինք, որի մեջ մեր հանձառությունն է՝ ազատ մրցակցային դաշտ ստեղծել գործարարների համար, որը խիստ կարևոր է ՀՆԱ արդյունքը կրկնապատկելու համար: Եթե ապահովվեն ԵՄ-ով ստանձնած հանձնառությունները, ի վիճակի ենք լինելու կարճ ժամանակում կանգնեցնել արտագաղթը, և 4 մլն բնակչություն 2040 թվականի փոխարեն կունենանք 2020 թվականին», - նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել