Tert.am-ը գրում է.

Պետական եկամուտների կոմիտեում կատարվում է ուսումնասիրություն՝ Ադրբեջանում արտադրված կոնֆետի՝ հայաստանյան խանութներում իրականացված վաճառքի փաստի վերաբերյալ: Այս մասին tert.am-ին տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

«Առավոտ» օրաթերթն այսօրվա համարում գրել էր, որ Հայաստանի խանութներում վաճառվում են ադրբեջանական կոնֆետներ, դրանցից մեկի վրա զետեղված ինֆորմացիայից պարզ է դառնում, որ կոնֆետն արտադրված է «Շիրին» ԲԲԸ, կողմից, որը գտնվում է Բ. Բունյաթովի փողոց 17ա, Բաքու, Ադրբեջան հասցեում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել