Յուրաքանչյուր ամսին համապատասխանում է որոշակի Lուսին, որը կարող է որոշել այդ ժամանակահատվածում ծնված մարդու բնավորությունը: Mediamag-ը առաջարկում է իմանալ, թե որ Լուսնի ներքո եք ծնվել դուք, և ինչ կարող է դա պատմել Ձեր մասին:

Հունվար․ ծեր Լուսին

Դուք կարողանում եք մտնել մարդու դրության մեջ և անհրաժեշտության դեպքում օգնել նրան: Հենց այդ պատճառով բոլորն էլ Ձեզ համարում են հաճելի մարդ: Մարդիկ ձգվում են դեպի Ձեզ և խորհուրդ են հարցնում Ձեզանից կարևոր որոշումներ կայացնելուց առաջ:

Փետրվար․ փոթորկավոր Լուսին

Այլ մարդկանց հետաքրքրություններն ավելի բարձր եք դասում Ձերինից: Դուք փորձում եք արդար լինել բոլորի հետ և բարությամբ վերաբերվել բոլորի հետ: Դուք շատ շուտ եք մոռանում վիրավորանքները և ոխ չեք պահում Ձեր մեջ:

Մարտ․ շաքարե Լուսին

Դուք շատ բարի հոգի ունեք: Դուք սիրում եք հոգալ մտերիմների մասին, փորձում եք լինել բարեհամբույր առօրյա կյանքում: Բայց մի մոռացեք, որ շատ մարդիկ կցանկանան օգտագործել Ձեր բարությունը:

Ապրիլ․ աճող Լուսին

Դուք ազատ նկարիչ եք, ով գնահատում է անկախությունը: Դուք էմոցիոնալ մարդ եք, սակայն ոչ այդքան զգայուն: Ձեր միտքն ու սիրտը հրաշալի կերպով հավասարակշռված են:

Մայիս․ ծաղկային Լուսին

Դուք բաց մարդ եք, ով ընդունում և լսում է ուրիշներին: Դուք լսում եք և՛ Ձեր սրտին, և՛ մտքին: Դուք ծայրահեղ հավասարակշռված մարդ եք:

Հունիս․ մեղրային Լուսին

Դուք անհրաժեշտության դեպքում միշտ փորձում եք անել ամեն հնարավորը և փորձում գնալ հեշտ ճանապարհով: Դուք Ձեզ և իրերին նայում եք իրատեսական հայացքով:

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել