168.am -ը գրում է․

Փորձագետները կազմել են 2017 թվականի լավագույն հեռուստասերիալների վարկանիշը: Ցուցակը հրապարակված է Vulture պորտալում։ Վարկանիշի առաջատար է դարձել ռեժիսոր Դեւիդ Լինչի «Թվին Փիքս»-ը:

Երրորդ եթերաշրջանը հեռուստաԷկրաններ է բարձրացել այս տարվա մայիսին՝ գրեթե 26 տարվա ընդմիջումից հետո: Այն բաղկացած է 18 սերիայից, որոնք ամբողջությամբ նկարահանվել են հենց Լինչի կողմից: Սերիալի ստեղծողները ներկայացրել են Թվին Փիքս մտացածին քաղաքում դպրոցական Լորա Փալմերի առեղծվածային անհետացման եւ սպանության մասին պատմության սյուռեալիստական շարունակությունը:

Վարկանիշի երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է «Լքվածները» դրամատիկական սերիալի երրորդ եթերաշրջանը, որը պատմում է Մեյփլթոն քաղաքի մերձակա համայնքի բնակիչների մասին, որտեղից անսպասելիորեն անհետանում է ավելի քան հարյուր միլիոն մարդ: ՏՎ-շոուն նկարահանվել է Թոմ Փերոթի համանուն գրքի հիման վրա: Առաջատարների եռյակը եզրափակում է «Ամեն ինչ դեպի լավն է գնում» ամերիկյան սերիալը: Փամելա Ադլոնի կողմից ստեղծված տրագիկոմեդիան պատմում է միայնակ մոր՝ Սեմի կյանքի մասին, որը փորձում է գլուխ հանել երեք զավակների դաստիարակությունից:

Չորրորդը դարձել է «Հրաշիջումը»՝ 70-ական թվականների վերջին դեռահասների կյանքի մասին երաժշտական շոուն: Հինգերորդ դիրքն զբաղեցնում է «ԲոՋեկ նժույգը» մուլտիպլիկացիոն նախագծի չորրորդ եթերաշրջանը, որը պատմում էմարդակերպ ձիու արկածների մասին, որը երբեք շոու-բիզնեսի աստղ չի եղել:

Լավագույն սերիալների վարկանիշում նաեւ տեղ են գտել «Երկյակ», «Երիտասարդ Հայրիկը»՝ Ջուդ Լոուի մասնակցությամբ, «Սամուրայ Ջեկը» մուլտսերիալի հինգերորդ եթերաշրջանը, անցյալ տարի «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր «Նախկին խելառ կինս» եւ «Քարմայքլի շոուն» սիթքոմը: Ինչպես նշում են հրատարակության փորձագետները, կազմված ցուցակը արտացոլում է հեռուստասերիալների ինդուստրիայի ոճերի, կառուցվածքների, թեմաների եւ աշխարհահայացքների ողջ բազմազանությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել