Tert.am-ը գրում է.

ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանի խոսքով՝ տպավորություն է, որ իրանական կողմը շահագրգռված է, որպեսզի պաշտոնական Ստեփանակերտը բավական խորքային շեշտադրումներով անդրադառնա Իրան-Արցախ հարաբերություններին և վերահաստատի ԼՂ կարգավորման իր տեսակետը:

Նա Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ իրանական հայտնի «Շարղ» օրաթերթում հրապարակված Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հարցազրույցում  հնչած շեշտադրումներին:

-Պարո՛ն Աթանեսյան, Արցախի արտաքին գործերի նախարարն իր առաջին հարցազրույցներից մեկը տվել է Իրանական լրատվամիջոցի, որը, կարծես, արտահայտում է նախագահ Հասան Ռոհանիի քաղաքական թիմի տեսակետները: Հարցազրույցը պատահական ու հերթական կարելի՞ է համարել, թե, այնուամենայնիվ, ինչ-որ ենթատեքստ դրա տակ թաքնված կա:

-Արտաքին գործերի նախարարի հետ հարցազրույցը չի կարող զուտ լրագրողական հետաքրքրություն լինել: Տպավորություն է, որ իրանական կողմը շահագրգռված է, որպեսզի պաշտոնական Ստեփանակերտը բավական խորքային շեշտադրումներով անդրադառնա Իրան-Արցախ հարաբերություններին և վերահաստատի ԼՂ կարգավորման իր տեսակետը:

-Մասիս Մայիլյանը ակնարկել է նաև Իրանի հետ բաց սահմանների ունենալու մասին: Այս դիվանագիտական քայլն ինչպե՞ս կգնահատեք:

-Հարցերի տոնայնությունից կարելի է ենթադրել, որ Իրանը սահմանային հարցերում որոշ նախաձեռնությունների է սպասում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել