Armtimes.com-ը գրում է.

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ընդունում է, որ Կիեւում տեղի ունեցող գործընթացներն Ուկրաինայի ներքին գործերն են, սակայն նա հույս է հայտնել, որ այնտեղ գտնվող երկրի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի անվտանգությունը կապահովվի:

«Կիեւում տեղի ունեցող գործընթացներն Ուկրաինայի ներքին գործերն են, սակայն միեւնույն ժամանակ իրադարձությունների կենտրոնում Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին է: Հուսով ենք, որ նրա անվտանգությունը կապահովվի»,- գրել է Մարգվելաշվիլին Twitter-ում:

Ավելի վաղ Կիեւում ոստիկանության ու Սահակաշվիլիի կողմնակիցների բախումների պատճառով իրավապահները չէին կարողացել ձերբակալել Միխայիլ Սահակաշվիլիին: Այժմ քաղաքական գործիչն իր կողմնակիցների հետ շարժվում է դեպի Գերագույն Ռադայի շենքի մոտ:

Միեւնույն ժամանակ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը մեղադրում է Սահակաշվիլիին «պետական իշխանության գրավման» փորձի մեջ եւ հրապարակել է աուդիո եւ տեսաձայնագրություններ, որոնք իբր ապացուցում են, որ նա Վիկտոր Յանուկովիչի շրջապատից օլիգարխ Սերգեյ Կուրչենկոյի կողմիցն է եւ նրանից ֆինանսավորում է ստացել բողոքի ակցիաներ կազմակերպելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել