Tert.am-ը գրում է.

Աղքատության ցուցանիշը կրճատելու համար մենք պետք է լուրջ աշխատանք տանենք: Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով ԱՎԾ տվյալների մասին, որ Հայաստանում 10 բնակչից 3-ը աղքատ է, սպառում է նախանշված 40 867 դրամից ավելի քիչ գումար:

«Մենք չենք ժխտում վիճակագրական տվյալները, ասում ենք, որ ունենք խնդիրներ, որոնք հաղթահարելու համար պետք է գործիքներ կիրառենք: Այն նպատակները, ծրագրային դրույթները, որոնք ներդրված են, խոսքը նաև աղքատության կրճատման մասին է, մենք պետք է լուրջ աշխատանք տանենք դրանց ուղղությամբ: Մենք չենք ժխտում, որ կա նման երևույթ»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:  

Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն 10 տարուց ավել է իշխանություն է, հնարավո՞ր է այդ գործիքները, որոնք նպաստելու են աղքատության կրճատմանը, չեն կիրառվում, կամ ՀՀԿ-ն դրանք լավ չի փնտրում, Բաղդասարյանն այսպես արձագանքեց. «Ես խնդրում եմ մեր փնտրածներին չկասկածեք, նայեք հարցը համեմատության դաշտում: Եթե դուք այլ երկրներից օրինակներ կբերեք, որտեղ 2000թթ.-ից հետո, անկախությունից հետո բարվոք է, և այդ բարվոքությունը ցայտուն երևում է, մենք կասենք, որ այդ գործիքները լավ չենք կիրառում: Սա ընդհանուր տենդենց է: Դուք լավ չեք ուսումնասիրել, ուսումնասիրեք հարցը: Կա՞ն երկրներ որտեղից չեն գնում այլ երկրներ: Նայեք Ֆրանսիայի, Շվեյցարիայի արտագաղթը»:

Բաղդասարյանը նշեց, որ արտագաղթի հետ կապված կան խնդիրներ, բայց դրանք այն տեմպերի չեն, ինչպես ներկայացնում են լրագրողները: ՀՀԿ-ականն ասաց, որ մարդիկ մեկնում են աշխատելու, ապա վերադառնում են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել