Tert.amLife-ը գրում է.
Դերասանուհի  Իննա Խոջամիրյանը, որն այս փուլում նկարահանվում է «Էլենի օրագիրը» երիտասարդական հեռուստասերիալում, նոր ֆոտոշարք ունի, որի հեղինակն Արվին Քոչարյանն է։ Դերասանուհին նոր ֆոտոշարքը տրամադրել է Tert.am Life–ին և պատմել, որ Արվինի հետ համագործակցելու ցանկություն վաղուց ուներ, սակայն սա իրենց առաջին համատեղ աշխատանքն է։
 
«Մինչև Արվինի առաջարկը մտադրություն ունեի ֆոտոշարք անել իր մոտ։ Շատ ավելի լավ ստացվեց, որ առաջարկն իր կողմից ստացա, որովհետև այս դեպքում մեր մտքերը և տրամադրվածությունը փոխադարձ էին։ Կերպարները նախապես մտածված էին, սակայն որոշ բաներ տեղում ենք որոշել։ Արվինն անսահման երևակայություն ունի։ Կերպարների ստեղծման դոմինանտն ինքն է»,– ասաց Իննան։
 
Դերասանուհու ֆոտոշարքը շատ բաց համարել չի կարելի, սակայն կերպարներից մեկում փորձել են որոշակի համարձակություն մտցնել։ Իննայից հետաքրքրվեցինք` ո՞րն է բաց ներկայանալու իր սահմանը։
 
 
«Արվինի ֆոտոշարքերը որքան էլ բաց լինեն, վուլգար չեն։ Բաց ասվածը շատ անհատական է։ Յուրաքանչյուրիս համար դա մի նշանակություն ունի։ Որոշ բաց դետալներ մեր նկարներում էլ կան։ Իհարկե, ինձ համար դրանք կարող են բաց լինել, մյուսների համար՝ ոչ։ Ամեն դեպքում, ես բավականին մեծ կոմպլեքս ունեմ բաց ֆոտոշարքերի հետ կապված։ Կարծում եմ` դա գալիս է մեր ավանդական կարծրատիպերից և, ինչու ոչ, մենթալիտետից։ Դա բոլորս ունենք։ Սա առավելագույնն էր, որ ես պատրաստ էի ներկայացնել։ Իրականում, սա իմ կողմից շատ համարձակ քայլ էր ենթադրում և իմ ամենահամարձակ ֆոտոշարքն էր։ Կարող եմ ասել, որ ինձ համար սա գագաթնակետն էր, որ կարող էր լինել»,– նշեց դերասանուհին։
 
Դիտարկմանը` արդյոք ֆոտոշարքը հակասություն չի առաջացնում այս պահին իր սերիալային կերպարի` Էլենի հետ, որը դեռահաս է, Իննան պատասխանեց. «Արդեն եղել են հակասական կարծիքներ։ Լսել եմ բացասական կարծիքներ այն մասին, որ ինձ բոլորովին չի սազում, ես այսպիսին լավը չեմ։ Ես բոլորովին չեմ սրտնեղում բացասական կարծիքներից»։
Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել