Հետաքրքրվե՞լ եք՝ ինչ են ի վերջո ուզում հայաստանցիները: Եթե խուճուճ-մուճուճ ձևակերպումները մի կողմ թողնենք, կստացվի, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը ուզում է ունենալ արդար, ազնիվ, խելացի, հարգանքի արժանի ու բարեկեցիկ պետություն, որտեղ ամեն ոք կգնահատվի ըստ իր արժանիքների:
Այսինքն` հայերը սկզբունքորեն մերժում են ժուլիկներին, խաբեբաներին, ստորաքարշներին ու անկիրթ բթամիտներին... Ավելին` դա մեր գենետիկական կոդում չկա, գրված չի:
Մենք ազնիվ ու արդարամիտ ժողովուրդ ենք:
Մյուսներից տարբերվում ենք նրանով, որ մեզ բաժին հասած ծանր ճակատագիրը մեզ սովորեցրել է հանուն ֆիզիկական գոյության համբերել ու համբերատար լինել: Ու մենք դարձել ենք համբերատար: 
Մեր պատմական կյանքում այնքան արյուն ենք տեսել, որ... սկսել ենք ատել բռնությունը:
Դա է մեր մեղքը...
Դա է պատճառը, որ այսօր այս օրին ենք...
Բռնության անգամ փոքր դրսևորումը հասարակական կյանքում ավտոմատ միացնում է մեր համբերատարությամբ գոյատևելու բնազդը...
Մենք վախենում ենք մեր գորդյան հանգույցը Ալեքսանդրի նման քանդել, մի հզոր ու հուժկու հարվածով: 
Ներքին բնազդը արգելակում է. բա, որ հանկարծ չստացվի՞...
Ոչ մի what if...
Թող կորչի կասկածը... 
Մեր կյանքի գաղտնիքը գտնվում է սեփական ուժերին հավատալու և մեր հույսը միայն մեր խելքի ու բազկի վրա դնելու մեջ: Իսկ դա քիչ չի: Հավատացեք, հայեր:
We can do it !!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել