Եթե հոդացավ, մեջքի, ոտքերի, պարանոցի ցավ ունեք, այս բաղադրատոմսը ձեզ համար է: Գնեք 150 գ ցանկացած կերակրի դոնդող (կբավարարի բուժման ամբողջ կուրսի համար՝ 30 օր):
Երեկոյան 5 գ դոնդողի վրա քառորդ բաժակ սառնարանում սառեցված ջուր լցրեք: Թողեք՝ լուծույթը թրմվի սենյակային ջերմաստիճանի պայմաններում:
Առավոտյան խառնուրդը խմեք քաղցած վիճակում: Եթե համը ձեզ դուր չի գալիս, կարող եք հյութ, մեղր, յոգուրտ կամ թթվասեր ավելացնել:
Պրոցեդուրան կրկնեք 7 օր անընդմեջ: Միջոցը վերացնում է մեջքի, ոտքերի, ողնաշարի ցավերը:
Բուժման ամբողջական կուրսը մեկ ամիս է տևում: Այն իրականացնել կարելի է 6 ամիսը մեկ անգամից ոչ հաճախ:
Ինչու է դոնդողն օգտակար հոդերի համար՝
- Դոնդողը կենդանական ծագման մթերք է, որը դրականորեն է ազդում մանրաթելերի և մանր հոդերի վրա:
- Այն նաև պարունակում է պրոլին և հիդրոսիպրոլին, որոնք արդյունավետորեն վերականգնում են օրգանիզմի շարակցական հյուսվածքը:
- Դոնդողը խթանում է շարակցական հյուսվածքների աճը և ծավալը, ինչը շատ կարևոր է հոդերի խնդիրների դեպքում:
Դոնդողի մյուս օգտակար հատկություններից են՝
- Ամրացնում է սրտի մկաններն ու հոդերը,
- Լավացնում է նյութափոխանակությունը,
- Լավացնում է մտավոր ունակությունները,
- Պահպանում է մաշկի առողջությունը,
- Ջլերին առաձգականություն է տալիս,
- Կանխում է օսթեոպորոզի և օսթեոարթրիտի զարգացումը,
- Արագացնում է մազերի և եղունգների կառուցվածքի աճը և ամրացումը,
- Փրկում է դիսպլազիայից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել