Գոյություն ունեն մի քանի լոգոներ, որոնք մնացել են բոլորի հիշողության մեջ, օրինակ՝ տղամարդկանց կողմից մեծ պահանջարկ ունեցող Playboy ամսագրի լոգոն։

Ինչո՞ւ է հանգուցյալ Հյու Հեֆներն ընտրել հենց ճագարը։ Շատերը կարծում են, որ այն ընտրվել է, որովհետև այդ կենդանիները շատ արագ բազմանում են։ Բայց ամսագրի հիմնադիրը բացարձակ դա նկատի չի ունեցել։

Դեռ 1967 թվականին նա նշել է, թե ինչի հիման վրա է արվել ընտրությունը։

«Ճագար Բաննին Ամերիկայում ունի սեքսուալ իմաստ, և ես այն ընտրել եմ որպես կենսուրախ, թռվռացող կենդանու․ դա սեքսուալ է։ Սկզբում նա գրավում է, հետո՝ սողոսկում, հետո՝ վերադառնում, և դուք սկսում եք շոյել նրան, խաղալ հետը։ Աղջիկն իր պահվածքով նման է ճագարի»,- բացատրել է Հեֆները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել