Tert.am-ը գրում է.

Հայաստանում վարչապետի պաշտոնն ու կառավարությունն ամենախոցելի մարմինն են: Եվ պատահական չէ, որ պաշտոնավորման օրվանից առ այսօր վարչապետ Կարեն Կարապետյանի վարկանիշը անկում է գրանցել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

«Ռուսական լավ խոսք կա, վարչապետը «расстрельная должность» է, որովհետև նա է ղեկավարում տնտեսությունը, նա զբաղվում սոցիալական հարցերով ու մարդիկ ամենից շատը մտահոգված են իրենց ֆինանսական ու սոցիալական դրությամբ: Եթե համեմատենք 2016թ.-ի սեպտեմբերի հետ, երբ Կարեն Կարապետյանը նշանակվեց, չի բացառվում, որ նրա վարկանիշը նվազած լինի, բայց, քանի որ այն բավական բարձր էր, այս նվազումը չի ազդում նրա վրա, որ նա դադարի լինել ամենահեղինակավոր մարդկանցից մեկը Հայաստանում: Սա բնական պրոցես է, որովհետև սպասումները մեծ են եղել, բայց բարեփոխումների տեմպերի հետ կապված գուցե վարկանիշը փոքր-ինչ նվազել է»,- ասաց Վիգեն Հակոբյանը:

Ըստ Հակոբյանի՝ ներկայիս կառավարությունից ու Կարեն Կարապետյանից սպասումներն, ամեն դեպքում, մեծ են, որովհետև չկա այլընտրանք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել