Tert.am-ը գրում է.

Ադրբեջանը դրական է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի գործողությունների ակտիվացումը: Մոսկվան կարող է մեծ դեր խաղալ այս հակամարտության կարգավորման հարցում։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Նովրուզ Մամեդովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Դա դրական երևույթ է, որը դրական է ընկալվում, քանի որ այդ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանը կարող է մեծ դեր խաղալ, և դա բոլորն են հասկանում: Ես դրական եմ գնահատում այդ շփումները: Բանակցությունների առկայությունը, քննարկումների անցկացումը կբերեն ինչ-որ նոր գաղափարի»,- ասել է Մամեդովը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել