Շատ ու շատ դեռահասներ ցանկանում են հեշտ կերպով գումար աշխատել, որպեսզի այս կամ այն բանը գնեն՝ լինի դա նոր Iphone, հագուստ կամ էլ արագ սնունդ: Իսկ հիմա պատկերացրեք, որ հնարավոր է բավականին կլորիկ գումար աշխատել սեփական կուսությունը վաճառելով:

Կիսով չափ գերմանացի, կիսով չափ ավստրիացի 18-ամյա Քիմն իր կուսությունն աճուրդի է հանել սկանդալային Cinderella Escorts կայքում, որպեսզի վճարի իր ուսման, տան և ավտոմեքենայի համար:

«Ողջույն, ես Քիմն եմ և ցանկանում եմ վաճառել իմ կուսությունը»,- գրել է դեռահասը սկանդալային կայքում, որը հայտնի է առաջարկված ամենաբարձր գնով միլիոնավոր դոլարներով կույսեր վաճառելով:

«Ես ցանկանում եմ սովորել Գերմանիայում կամ Վիեննայում, այդ գումարով ես կկարողանամ գնել տուն, վճարել համալսարանիս վարձը և ավտոմեքենա գնել»,- պարզաբանում է աղջիկը:

Քիմին ոգեշնչել է 18-ամյա ռումինացի ուսանողուհի Ալեքսանդրա Հեֆրենը, ով վաճառել է իր կուսությունը $2.6 միլիոնով Հոնգ Կոնգից մի բիզնեսմենի:

Այս պահին Քիմի կուսությունն արժի $113.672, չնայած այն դեռ կաճի՝ հաշվի առնելով համացանցում նրա պատմության տարածումը:

Քիմը նշում է, որ միջազգային մակարդակով հասանելի կլինի, եթե գնորդը պատրաստ լինի նրա ճանապարհորդության գումարն էլ վճարել:

Cinderella Escorts-ը հաստատում է, որ բժշկական ստուգման արդյունքում պարզ է դարձել, որ Քիմը կույս է: Գնորդին կտրամադրվի նրա կուսության վկայականը, ինչպես նաև հնարավորություն կրկին թեստ անցկացնելու:

Քիմին ոգեշնչած Ալեքսանդրան, ով 2015 թվականին $2.6 միլիոնով վաճառել է իր կուսությունը, մեկնաբանում է իր որոշումը. «Ես նախընտրեցի վաճառել իմ կուսությունը Cinderella Escorts-ով, քան թե կորցնել այն ինչ-որ ընկերոջ հետ, ով, ամենայն հավանականությամբ, ինձ հետո կլքեր, և ես կարծում եմ ՝շատ աղջիկներ կցանկանային անել նույնը: Որքա՞ն աղջիկ կցանկանար վերանայել կուսությունը կորցնելու իրենց տարբերակը, եթե իմանային, որ կարող են $2.6 միլիոն ստանալ դրանից հետո»:

Դե ինչ, տեսնենք՝ արդյոք Քիմն էլ չի զղջա նման որոշման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել