Դոֆինեն Ֆրանսիայի պատմական շրջան է: Ինչ կապ ունի այն պանրով պատրաստված կարտոֆիլի հետ, հայտնի չէ: Բայց պետք է նշել, որ «Դոֆինեն» շատ գեղեցիկ է: Նրբագեղություն նրան տալիս է մշկընկույզի բույրը, իսկ պիկանտություն՝ սխտորի թեթև համը:

Կարտոֆիլ «Դոֆինե»

Բաղադրիչներ

1. Միջին կարտոֆիլ – 9 հատ
2. Կարագ – 9 թ/գ
3. Պանրի ոչ մեծ շերտեր – 9 հատ
4. Մշկընկույզ (Мускатный орех) – 1 պտղունց
5. Աղ, սև պղպեղ, սխտոր՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

1. Լվանալ և մաքրել կարտոֆիլը:

2. Մի կողմից մի փոքր կտոր կտրել, որպեսզի հնարավոր լինի կարտոֆիլը դնել ուղղահայաց դիրքով:

3. Կարտոֆիլի ամբողջ երկարությամբ կտրվածքներ անել այնպես, ինչպես ֆրիի ժամանակ, բայց չկտրել մինչև վերջ, այլ թողնել 1 սմ:

4. Յուրաքանչյուր կարտոֆիլի ներսի մասում աղ և պղպեղ ցանել, ավելացնել 1 թ/գ կարագ:

5. Ըստ ցանկության կտրվածքներում մի փոքր մշկընկույզ և սխտոր ավելացնել:

6. Կարտոֆիլը դնել թխման համար նախատեսված բարձր եզրերով տապակի մեջ:

7. Յուրաքաչյուր կարտոֆիլի վրա դնել 1 շերտ պանիր:

8. Պատրաստել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 45-50 րոպե:

9. Մատուցել տաք վիճակում, զարդարել կանաչիով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել