Ինքնադրսևորման չափը իմացեք... Հիմա ահագին ինքադրսևորման հնարավորություն կա բոլոր նրանց համար, ովքեր իրենց սկզբում «բնապահպան» էին կոչում, հետո միացան Րաֆֆուն և դարձան «ակտիվիստ»: Թե ի՞նչ կոչում կտան իրենք իրենց ապագայում, դեռ պարզ չէ, բայց մի բան հաստատ գիտեմ՝ իրենք չէ, որ միայն ՀՀ քաղաքացի են, միայն նրանք չէ, որ այս երկրի տերն են և աջ ու ձախ պահանջներ են դնում... Որևէ մեկը չի կարող համոզել, որ իրենց կարծիքը մեծամասնություն է... Հետևաբար հրովարտակներով թող չխոսեն... Նախ իրենցից վախեցող չկա, հետո էլ իրենց ազատությունը ավարտվում է այնտեղ, որտեղ այն դեմ է առնում ուրիշի ազատությանն ու իրավունքներին, և չմոռանան, որ նրանք էլ ունեն այն նույն իրավունքները, ինչ որ իրենք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել