Շների հետ կապված հարցում ճաշակները տարբեր են։ Ոմանք սիրում են խաղալիքի նմանվող փոքրիկ շնիկների, ոմանք՝ ահռելի գամփռների։

Նրանց շարքերում կարելի է հանդիպել այնպիսի գներով շների, որ մի ամբողջ ընտանիքի մեկ տարվա ծախսն են  արժենում։ Մեր օրերում ամենաթանկ շունը համարվում է Hong Dong շունը։ Նա ձեռք է բերվել Չինաստանի շնաձկների բիզնեսի ղեկավար միլիարդատիրոջ կողմից՝ 1․5մլն դոլարով։ Գնվելուց հետո նա թիկնապահների ուղեկցությամբ գնացել է տիրոջ տուն։

Hong Dong-ը տիբեթյան մաստիֆ է, որ կարող է մեծ գումարներ բերել իր տիրոջը։ Այս ցեղատեսակը համարվում է ամենահին ցեղատեսակներից մեկը։ Ասում են, որ մաստիֆ են ունեցել նույնիսկ Չինգիզ Խանը և Բուդդան։ Այս շները ժամանակին ծառայել են որպես պաշտպան, թիկնապահ։

Բայց բոլոր դեքերում նրա տերը պետք է զգույշ լինի, քանի որ շունը ոչ միայն լրագրողների, այլև գողերի ուշադրության կենտրոնում է։

Շունն արդեն գերազանցել է 1մ բարձրությունը և կշռում է 80 կգ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել