Մի բջջային հեռախոսից մյուսին առաջին SMS հաղորդագրության ուղարկման պահից 25 տարի է անցել։ Առաջին հաղորդագրությունը պարունակել է սուրբծննդյան շնորհավորանք, որը հեղինակն ուղարկել է իր ընկերոջը։ Այս մասին հայտնում է ABC News-ը։

Պատմական հաղորդագրության հեղինակն է դարձել Vodafone ընկերության ինժեներ Նեյլ Պապուորթը, ով ուղարկել է հաղորդագրությունն իր ընկերոջը՝ Ռիչարդ Ջարվիսին։ 22-ամյա ինժեներն այդ ժամանակ զբաղվում էր կազմակերպության համար կարճ հաղորդագրությունների տեխնոլոգիայի մշակմամբ։ Ինչպես այնուհետև հայտնի է դարձել, ի պատասխան Պապուորթը չի ստացել նույնիսկ այժմյան սովորական սմայլիկ, քանի որ հին հեռախոսների ստեղնաշարը նման գործառույթ չէր ապահովում։

Պապուորթի խոսքով՝ իր նպատակը եղել է ստուգելը, թե հնարավո՞ր է արդյոք հաղորդագրություն ուղարկել մեկ հաստատության սահմաններից դուրս։

Ինչպես հայտնում է հեռուստաալիքը՝ հաղորդագրությունները ժողովրդականություն են ստանցել միայն 2000-ականների սկզբին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել