Bravo.am-ը գրում է.
Անի Քրիստին կրկին Երեւանում է: BRAVO.am-ին ամերիկաբնակ երգչուհին ասել է, որ հատուկ հրավերով է ժամանել հայրենիք. օրեր առաջ մասնակցել է Արամ Ավագյանի հեղինակային երգերի երեկոյին:
«Այն երջանիկ երգչուհիներից եմ, ում հանդիսատեսը շատ ջերմ է ընդունում ու դրական էներգիա փոխանցում: 8 տարվա դադարից հետո կրկին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացա իմ հանդիսատեսին, ինչի համար շատ ուրախ եմ: Հուսով եմ` որքան ես իրենց, նույնքան էլ իրենք էին ինձ կարոտել»,- նշել է Անին, ով հին ու սիրված երգերից բացի, պրեմիերայով է ներկայացել:
Առաջիկայում երգչուհին մի շարք նորություններ է խոստանում իր երկրպագուներին. «Աշխատանքային առումով այցս գերծանրաբեռնված է:
Նյութի աղբյուր՝ https://goo.gl/MiueE8
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել