Ղազախստանի Ալմաթիի շրջանում մեկուկես տարեկան աղջիկը խեղդվել է լվացքի մեքենայում, գրում է Sputnik-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:

Երեխան որոշ ժամանակ մնացել է առանց հսկողության, բարձրանալով աթոռի վրա՝ ընկել է ջրով լի կիսաավտոմատ լվացքի մեքենան և չի կարողացել ինքնուրույն դուրս գալ:

Ոստիկանները կատարվածը դժբախտ պատահար են համարում, սակայն փաստի առնչությամբ փորձաքննություն է նշանակված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել