22-ամյա Միքեյլա Հոլմգրենը պատմության մեջ առաջին աղջիկն է, որ ունի Դաունի սինդրոմ և մասնակցել է գեղեցկության մրցույթի։ Նա չհաղթեց, բայց ունեցավ երկու պատվավոր մրցանակ։

«Դուք այն մարդկանցից եք, որ կարողանում է դժվարությունները հաղթահարոլ ժպիտով։ Ողջունելի է»,- ասել է կազմակերպիչներից մեկը։

2015 թվականին, երբ Միքեյլան հաղթեց իրենց շրջանի՝ սահմանափակ կարողություններով կանանց գեղեցկության մրցույթում, խնդրեց մորը դիմել նահանգի մրցույթի կազմակերպչին, և նրա դիմումն ընդունեցին։

Երբ պարզվեց, որ նրան, անկախ հիվանդությունից, ընդունում են մրցույթին, մի քանի մայրեր ևս դիմեցին իրենց աղջիկների համար։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել