Խոյ և Ցուլ

Խոյը շատ կամային է, իսկ Ցուլը՝ համառ: Երբ այս երկու հատկանիշները բախվում են, առաջանում է լուրջ խնդիր: Երբ նրանք ի վերջո բաժանվում են, Խոյը ցանկանում է հնարավորինս արագ մոռանալ ամեն բան, ինչպես վատ երազ, իսկ Ցուլը դեռ երկար ժամանակ բացատրությունների է սպասում: 

Ցուլ և Աղեղնավոր

Աղեղնավորը չի կարող ապրել առանց արկածների, իսկ Ցուլը սիրում է ժամանակ անցկացնել տանը, հանգիստ պայմաններում: Նրանց էներգիաներն իրար հակասում են, և Ցուլն ի վերջո չի դիմանում, իսկ Աղեղնավորի համար միևնույն է, նա շատ փորձառու է:

Կույս և Աղեղնավոր

Այս երկուսից և ոչ մեկն էլ հակված չէ լուրջ հարաբերությունների: Կույսերի կարծիքով Աղեղնավորները չափազանց անհոգ են և թեթևամիտ, կարող են օրերով կորչել, ինչը Կույսերը չեն պատրաստվում հանդուրժել, և ամեն բան այդտեղ էլ ավարտվում է:

Կշեռք և Կույս

Կույսը շարունակ քննադատում է Կշեռքին, ինչի արդյունքում նա սկսում է ինքն իր վրա կասկածել: Կույսերը միշտ ցանկանում են ճիշտ լինել, ինչն ահավոր նյարդայնացնում է:

Կարիճ և Խոյ

Այս միությունն իսկական ռումբ է, որը շուտով պայթելու է: Եթե դուք շեքսպիրյան կրքերի սիրահար եք, ապա այս միությունը ձեզ համապատասխանում է: Երկու նշաններն էլ ուժեղ են, կամային, ցանկանում են կառավարումը լիովին իրենց ձեռքում պահել:

Երկվորյակ և Այծեղջյուր

Այս միությունն իսկական աղետ է: Երկվորյակները շատ են սիրում զվարճանքներ և զրույցներ, իսկ Այծեղջյուրները չափազանց աշխատասեր են և սիրում են պլանավորել ցանկացած մանրուք: Այծեղջյուրները սպոնտան չեն և շատ կանխատեսելի, ինչը հունից հանում է Երկվորյակներին:

Խեցգետին և Ջրհոս

Խեցգետինները տնային մարդիկ են, իսկ Ջրհոսներն ամենից շատ ազատությունն են սիրում: Խեցգետինները կարիք ունեն զգալու և իմանալու, որ իրենց սիրում են, այդ իսկ պատճառով նրանց ճնշում է Ջրհոսների՝ սխալները մատնանշելու և քննադատելու հատկությունը: 

Առյուծ և Կարիճ

Կարիճը չի գովելու Առյուծին և նրան չի հաճոյախոսելու, ինչի կարիքն Առյուծը շատ ունի: Առյուծները կարծում են, որ իրենք հիասքանչ են, սակայն Կարիճներն իրենց համապատասխան չեն, քանի որ չափից դուրս խանդոտ են:

Աղեղնավոր և Այծեղջյուր

Աղեղնավորները միշտ բողոքելու են, որ Այծեղջյուրներն իրենց բավականաչափ ազատություն չեն տալիս, որպեսզի իրենք կարողանան զվարճանալ: Բացի այդ՝ այս նշանների մեջ ֆիզիկական ձգողությունը բացակայում է:

Ձկներ և Կույս

Ձկները հորոսկոպի ամենաերազկոտ և զգացմունքային նշանն են, իսկ Կույսերը չափազանց պրակտիկ և հողին կպած են: Դուք ունենում եք շահերի բախում: Սիրային հարաբերություններն այս նշանների միջև անհնար են, սակայն ամուր և հարատև ընկերությունը շատ հավանական է:

Ջրհոս և Ցուլ

Ջրհոսները բոհեմական են և յուրահատուկ, իսկ Ցլերը՝ նյութապաշտ և կոնսերվատիվ: Այդ իսկ պատճառով էլ այս նշաններն ունակ չեն կարգին շփվելու: Ցուլը մշտապես իրենն է պնդելու, ինչն էլ վանելու է Ջրհոսին:

Երկվորյակ և Խեցգետին

Այս միությունը կարող է հաջողվել միայն այն պարագայում, երբ երկուսն էլ հումորի զգացում ունեն: Երկվորյակները սիրում են զվարճանքներ, իսկ Խեցգետինները՝ նստել տանը, սակայն եթե դուք ջանք ներդնեք և մի փոքր հանդուրժող ու զիջող լինեք, գուցե և մի բան ստացվի ձեզ մոտ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել