Armtimes.com-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է նոյեմբերի 30-ին, առանց հայկական պատվիրակության մասնակցության ընդունված բանաձեւի քննարկումներն ու արդյունքը, այն համարելով ընդամենը Ուկրաինայի անհայտ ձգտումների արտացոլանք: ՌԴ ԱԳՆ նշել է, որ Ուկրաինան չի կարողանում կատարել իր պարտականությունները` որպես ՍԾՏՀ նախագահող երկիր.

«Նոյեմբերի 30-ին Կիեւում անցկացված Սեւծովյան տնտեսական համագործակցության վեհաժողովի նիստում ուկրաինական ներկայացուցչությունը գրեթե հեռացրել է հայկական պատվիրակությանը`սկզբունքային բնույթ ունեցող վերջնական հռչակագրի վրա փոփոխություններ քննարկելու եւ կատարելու գործընթացից: Արդյունքում, ի նշան բողոքի, հայկական պատվիրակությունը ստիպված է եղել լքել նիստերի դահլիճը:

Ստացվում է, որ Ուկրաինան չի կարողանում գլուխ հանել իր պարտականություններից` որպես Սեծովյան տնտեսական համագործակցության վեհաժողովը նախագահող երկիր: Խախտվել են համատեղ ընդունված նորմերը, բազմակողմանի աշխատող կազմակերպությունների աշխատանքային սկզբունքները, չի ապահովվում պատվիրակությունների ամբողջական մասնակցությունը միջոցառումներին, խախտվում են եւ պառլամենտարիզմի ընդհանուր սկզբունքները: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել