Մեր Մեղրաձորը, մեր գյուղը, մեր սարերն ու լեռները… Մեր՝ բարդիների մոտի «Կառտոլի» 8-րդական հողամասը՝ տրակտորիստ Վաչոյի հողի վերևում: Իմ մանկությունը Մեղրաձորում էր, պապու հետ, պապու 21-ով, մեկ գնում էինք հողամաս՝ քաղհան էինք անում, ջրում էինք՝ մենք ջուր էինք քաշել 700-անոց տրուբից, ու գալիս էր տրակտորիստ Վաչոն, գալիս էր պապուն. «Ուստա Բաբո, էս տարի լավ ա լինելու բերքը»:

Մենք մեղու էինք պահում, մեղու, մեղուներին պապս «Ճանջ էր ասում»: «Էս տարի ճանջերը լավ են լինելու»,-ասում էր ու բեղերի տակից երևում էր պապու ժպիտը: 

Իսկ ես, իսկ ես մանուկ էի, ուզում էի միշտ իրիկունները՝ «ազատության ձենը» լսելուց հետո գնայի գյուղամեջ, զույգերի հետ խաղալու, բայց խոստանում էի, որ հայլուրին տանը կլինեմ, ու գնում էի, ու պապու ասածի նման. «Գնում շողում գալիս էի»:

Իսկ վանքը՝ սարի վանքը, մեր Թաչարխավանքը, վանքը խոնհարվել է, վանքն այլևս առաջվանը չէ…

Պապեյ աղբյուրի չռիկն էլ չկա, դա էլ Ջհանգիրյանը ՀԷԿ սարքեց, չսարքեց, շինեց գյուղի գլխին…

Իսկ մենք տանձի ու խնձորի ծառեր ունենք, շլորի ու վիշնիայի ծառեր ունենք, ու ունենք աննկարագրելի հողամաս…

Պապս, ուստա Բաբոն, մատոռիստ ու հարգված պապս, մեղու էր պահում, կարտոլի հողամաս մշակում, ծառերը սրսկում, իսկ մենք, ես ու ախպերներս, օգնում էինք, փչացնում էինք, տրորում էինք հողը…

Պապս չկա, վանքը խոնհարվել է, իսկ գյուղի գլխին Ջհանգիրյանը շինեց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել