«Բրիտանացի արքայազն Հարրին և ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը կամուսնանան մայիսի 26-ին»,- հայտնում է The Sun-ը։ Նշվում է, որ այդ ամսաթիվը հարմար է նրանով, որ համընկնում է բանկային արձակուրդներին, այսինքն՝ բրիտանացիները կարող են տոնել երեք օր անընդմեջ։

Այդ ամսաթիվը հակասում է ավանդույթին. սովորաբար թագավորական ընտանիքի անդամներն ամուսնանում են աշխատանքային օրերին, իսկ նրանց հարսանիքը կլինի շաբաթ օրը։ Քեմբրիջի դուքսն ու դքսուհին ամուսնացել են ուրբաթ, իսկ թագուհի Եղիսաբեթ II-ն ու արքայազն Ֆիլիպը՝ հինգշաբթի։

Նշենք, որ Վիկտորյա թագուհին արգելել էր իր երեխաներին ամուսնանալ մայիս ամսին։ Այդ դարաշրջանի շատ զույգեր ձգտում էին պահպանել արգելքը։ Հարրիի հեռավոր տատը վստահ էր, որ մայիսին ամուսնացողներին տանջալից կյանք է սպասվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել