The Express Tribune պարբերականը, հղում անելով անանուն աղբյուրին, հայտնում է, որ Բրեդ Փիթը պատմել է իր կյանքի մեծագույն սխալի մասին։ Նա այդպիսի սխալ է համարում հանուն Անջելինա Ջոլիի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնից ամուսնալուծությունը։ Դա տեղի է ունեցել 2005 թվականին։

Արևմտյան տաբլոիդները հետաքրքրվել են, թե նախկին զույգը չի՞ պատրաստվում վերամիավորվել, սակայն Ջենիֆեր Էնիսթոնը հետաքրքրված չէ Բրեդ Փիթի հետ հարաբերություններով։ Նա երջանիկ է նոր ամուսնու՝ Ջասթին Թերուի հետ։ Նրանք իրենց հարաբերություններն օրինականացրել են 2 տարի առաջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել