Tert.am-ը գրում է.

Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի անձեռնմխելիությունը չեղարկելու կամ նրան պատգամավորական մանդատից զրկելու մասին նոր պահանջ Թուրքիայի գլխավոր դատախազությունը չի ներկայացրել: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց հայազգի պատգամավորի մամուլի խոսնակ Թամար Նալջըն՝ հերքելով մամուլում տարածված լուրերը:

Ավելի վաղ թուրքական T24 կայքը հայտնել էր, որ դատախազությունը խորհրդարանի 2 ընդդիմադիր կուսակցությունների 121 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու մասին դիմում է հղել Արդարադատության նախարարություն ու խորհրդարանի ղեկավարությանը: Նշված ցուցակում, սակայն, Կարո Փայլանի անունը չկա:

Թամար Նալջըն հայտնեց, որ մինչ այս Փայլանին անձեռնմխելիությունից կամ մանդատից զրկելու մասին երեք տարբեր պահանջ ներկայացված եղել է, սակայն դրանք դեռևս մնում են չբավարարված:  

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել