Հերթական սկանդալն է հասունացել մերձմոսկովյան ինտերնատներից մեկում այն բանից հետո, երբ դպրոցի ուսուցչուհիներից մեկը՝ Անաստասիա Ելկովան, ամուսնացել է աշակերտներից մեկի՝ Ալեքսանդր Բուրակովի հետ։ Ուսումնական հաստատության աշխատակիցների խոսքերով՝ կինն ու աշակերտը դասերից հետո 5 տարի շարունակ ժամերով փակվել են դասարանում։ Ուսուցչուհին դա բացատրել է նրանով, որ տղան ծանր ժամանակներ է ապրել, և նրան հոգեբանական օգնություն է անհրաժեշտ եղել։ Իսկ արդեն վերջերս, երբ Ալեքսանդրը չափահաս է դարձել, նրանք ամուսնացել են։ 

Վերջին իրադարձություններից հետո Անաստասիան ոչ միայն երեխայի է սպասում, այլև պետք է բացատրություն տա քննչական կոմիտեում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել