Armsport.am-ը գրում է.

«Ծաղկաձոր Օփեն»-ը մոտենում է ավարտին, գրում է «Chess.am»-ը:

Երեկ տեղի ունեցած 8-րդ տուրում 2 առաջատարն էլ ոչ ոքի են խաղացել Ռոբերտ Հովհաննիսյանի և Վլադիմիր Օնիշչուկի հետ։

Տիգրան Լ․ Պետրոսյանն առավելության է հասել Ռինատ Ջումաբաևի նկատմամբ։ Արդյունքում Վիտալի Բերնադսկին և Մարին Բոսիոչիչը 6․5 միավորով շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսալը։

Նրանց կես միավորով է զիջում Տիգրան Պետրոսյանը։

7 մասնակից, այդ թվում նաև Ռոբերտ Հովհաննիսյանը, Արամ Հակոբյանն ունեն 5․5-ական միավոր։

Այսօր կայանալիք վերջին տուրում Տիգրանը խաղալու է Արամ Հակոբյանի, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Դավիթ Պառավյանի հետ։

«Ծաղկաձոր Օփեն»-ի մրցաշարային աղյուսակին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել