«Գործարար Աբրամ (Համլետ) Ամիրխանյանի ինքնասպանության առիթով հարուցված քրեական գործի նախաքննությունը ՀՀ ԱԱԾ-ից տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի վարչություն՝ հետագա քննությունը իրականացնելու համար: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ իր լավատեղյակ աղբյուրներից: Բացի այդ՝ այս օրերին դատարաններում կասեցվում են բոլոր այն քաղաքացիների հայցերը, որտեղ պատասխանող կողմ է հանդես գալիս ինքնասպան եղած գործարարի ըն­կերությունը՝ «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ն: Հիշեցնենք՝ գործարարը զբաղվում էր շենքերի կառուցապատմամբ և բազում սեփականատերերի պարզապես խաբել էր: ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ ինքնասպանություն գոր­ծած անձի կողմից կառուցված բնակելի շենքի բնակարանները վաճառելու պատրվակով տարբեր անձանցից կատարվել են հափշտակություններ»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել