Panorama.am-ը գրում է.

«Sur in English» պարբերականի հոդվածագիր Էնդրյու Ֆորբսն անդրադարձել է Հայաստանին և Արցախին՝ ներկայացրելով պատմությունը, մշակույթն ու խոհանոցը:

Հոդվածագիրը գրում է, որ Հայաստանի մայրաքաղաքն ազդեցիկ մշակույթ ունի, իսկ նրա հյուրընկալության մասին անհնար է մոռանալ։ Անդրադառնալով հայկական խոհանոցին, վերջինս նշել է, որ այն  հիասքանչ է։

«Հայերը շատ են հպարտանում իրենց խոհանոցով և, սեփական փորձից ելնելով, կասեմ, որ տոլման ու ժենգյալով հացն ամենահամեղն են աշխարհում։ Հայաստանում գտնվելու ժամանակ պետք է պատրաստ լինել բազմաթիվ կենացների։ Ընկերների հետ սեղանի շուրջ լինելու ժամանակ, յուրաքանչյուր ոք կարող է մասնակցել կենացներին։

Հայաստանում հարուստ մշակութային վայրեր կան, որոնք զբոսաշրջիկներին գրավում են։  Ամենատպավորիչը 9-րդ դարի Տաթևի վանքն է»,-գրել է վերջինս։

Էնդրյու Ֆորբսն այցելել է նաև Մատենադարան ու գրել, որ այն հետազոտական կենտրոն է՝ հայերենով գրված հազարավոր հնագույն գրքերի, մատյանների, ձեռագրերի ու փաստաթղթերի պահոց, որտեղ եղած նմուշներից շատերը պահպանվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել