Life.tert.am-ը գրում է.

Երգչուհի Սիլվա Հակոբյանը կրկին սկսել է ակտիվ գործունեություն ծավալել։ 2 տարվա դադարից հետո նախորդ ամիս նա ներկայացրեց նոր տեսահոլովակ «Սիրիր ինձ» երգի հիման վրա։ Վաղը երգչուհին ևս մեկ նոր տեսահոլովակ կներկայացնի երկրպագուներին, որի մանրամասները վստահել է Tert.am Life–ին։

«Սիրո աստղ» կոչվող երգի երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, գործիքավորումն արել է Մարտին  Միրզոյանը։

«Երգը երջանիկ սիրո պատմություն է։ Մեղեդային երգ է` ժողովրդի սիրելի լադերում։ Վաղուց այսպիսի երգ չէի կատարել։ Կարծում եմ` ինձանից սպասում էին այսպիսի երգ։ Մեծ հույս ունեմ, որ կսիրվի հանդիսատեսի կողմից»,– ասաց Սիլվան։

Տեսահոլովակը սյուժետային գիծ չունի։ Ռեժիսորն ու օպերատորը Դավիթ Գրիգորյանն է։ «Նկարահանումներն արել ենք մեր ստուդիայում։ Երգը շատ գեղեցիկ է և չէի ցանկանում, որ այն կորեր։ Ուզում էի ինչ–որ լուծումով լսելի դարձնել հանդիսատեսին։ Տեսահոլովակում պատմում եմ երգը։ Ինձ հետ նկարահանվել են նաև հայտնի ու տաղանդավոր երաժիշտներ»,– պատմեց Սիլվան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել