Գոյություն ունեն բազում ուտեստներ, որոնց բաղադրության մեջ մտնում է հավի կաշին։ Իրականում, դա շատ հաճախ օգտագործում են որպես մսային ուտեստների բնական թաղանթ։ Շատ մարդիկ իրենց կյանքը չեն պատկերացնում առանց հավի կաշի ուտելու, իսկ շատերն էլ մտածում են, որ այս մթերքը շատ կալորիական է և ամեն գնով խուսափում են դրանից։
Այս մթերքի վարկանիշը շատ ցածր է, քանի որ բաղկացած է սպիտակուցի բարակ շերտից ու ճարպերից։ Հենց վերջինի պատճառով էլ մարդիկ հրաժարվում են այս մթերքից, սակայն իրականում այն շատ օգտակար է։
BlogNews-ը Ձեզ համար պատրաստել է հավի կաշվի առավելությունների ցանկ, որին ծանոթանալուց հետո դուք այլևս ոչ մի դեպքում չեք հեռացնի այդ «հրաշագործ» մթերքը Ձեր ճաշացանկից։
Օգտակար է իմունային համակարգի համար
Քչերը գիտեն, որ հավի կաշին պարունակում է մեծ քանակությամբ A, E և B խմբի վիտամիններ (B2, B6 B12)։ Բացի այդ՝ այն ներառում է այնպիսին հանքանյութեր, ինչպիսիք են կալիումը, երկաթը, ֆոսֆորը, մագնիումը, որոնք շատ օգտակար են օրգանիզմի և մասնավորապես՝ իմունային համակարգի համար։
Բարելավում է սրտի աշխատանքը
Հավի կաշվի մեջ եղած ճարպերի գերակշիռ մեծ մասը չհագեցված են, ինչը այն շատ օգտակար է դարձնում սրտի աշխատանքի համար։ Հարվարդի համալսարանի առողջապահության գերագույն քոլեջի հետազոտությունների արդունքում պարզվել է, որ 30 գրամ հավի կաշին պարունակում է 8 գրամ չհագեցված ճարպեր և միայն 3 գրամ հագեցված ճարպեր, ինչն այս մթերքն անփոխարինելի է դարձնում սրտի համար։
Մեծ քանակությամբ սպիտակուց
Հարկ է նշել, որ, ազատվելով հավի կաշվից, դուք ազատվում եք օգտակար սպիտակուցներից։ Գիտնականներն ապացուցել են, որ օրգանիզմը կարողանում է յուրացնել կենդանական սպիտակուցի 90%-ը, մինչդեռ բուսական սպիտակուցների յուրացման առավելագույն քանակը 60%-ն է։ Սա նշանակում է, որ հավի կաշին ավելի օգտակար է օրգանիզմի համար, քան շատ բանջարեղեններ։