Երեկ կայացած ներկայացման ժամանակ Mercedes Benz ըկերությունը ներկայացրել է նոր՝ CLS դասի ավտոմեքենան, որն իր մեջ պարունակում է դիզայներական և տեխնիկական զգալի փոփոխություններ՝ համեմատած նախորդ սերնդի հետ։

Նայելով մեքենայի արտաքին տեսքին՝ կարելի է միայն աչքով տեսնել, թե ինչքան է ընկերությունն աշխատել մեքենայի արտաքինը փոխելու և ավելի գեղեցկացնելու համար։

Փոփոխվել է նաև մեքենայի տեխնիկական բազան։ Այժմ այն հասանելի է դիզելային 350D շարժիչով, որը հնարավորություն է տալիս անիվներից ստանալու մինչև 282 ձիաուժ հզորություն, ինչը մեքենան 0-100կմ/ժ արագության է հասցնում 5.7 վայրկյանում։

Բենզինով ներկայացված միակ տարբերակը 3.0 լ աշխատանքային ծավալով տուրբո շարժիչն է, որը լրացվում է հիբրիդային էլեկտրական շարժիչով։ Երկուսը միայն մեքենայի անիվներին հաղորդում են 384 ձիաուժ հզորություն, ինչի շնորհիվ այն 0-100կմ/ժ արագանություն հավաքում է ընդամենը 4.8 վայրկյանում։

Mercedes Benz ընկերությունը դեռևս չի ներկայացրել նոր սերդնի CLS-ի AMG տարբերակը, որը, ըստ նախնական վարկածների, կոչվելու է CLS 53AMG և ունենալու է 480 ձիաուժ հզորությամբ, կրկնակի տուրբո համակարգով շարժիչ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել