Tert.am-ը գրում է.

ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» վերամշակված օրենքի նախագիծը:
 
Հիմնական զեկուցող Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը նշեց, որ լայնածավալ հանրային քննարկումներից հետո նախագծում որոշակի շտկումներ են արվել, ձևակերպումները հստակեցվել, չնայած որ ըստ նրա, որոշ դեպքերում մեղադրանքները ոչ հստակ ու ճիշտ ընկալման հետևանք էր: 

«Կարողացանք հասկանալ այս նախաձեռնության հետ կապված մտավախությունները, ստանալ առաջարկություններ նախագծի բարելավմանն ուղղությամբ: Ունենք բավականին դրականորեն փոփոխված և արդյունավետ լուծումներ սահմանող օրենսդրական նախագիծ»,-հայտարարեց նա:

Ըստ Վիգեն Քոչարյանի՝ օրենքը երեք նպատակ է հետապնդում, որոնք հստակ սահմանված են վերնագրերում, այն է՝ ընտանիքում բռնության կանխարգելումը, բռնության պատճառով անձանց իրավունքների պաշտպանությունը և ընտանիքում համերաշխության վերականգնումը:  «Այս երրորդ էլեմենտը նշված չէր նախորդ նախագծում, թեև ներառված էր, հիմա փոփոխություն է կատարվել վերնագիրը հստակ արտացոլի կարգավորումների էությունը»,-ասաց նա: 

Արդարադատության փոխնախարարը հակիրճ անդրադարձավ նաև օրենքի դրույթներին՝  նախատեսում է համապատասխան դրսումների կանխարգելում և կոնկրետ մեխանիզմներ, որոնք ծառայեն այդ նպատակին, հստակեցնում է ընտանեկան բռնություն հասկացությունը, որը, ըստ նրա, մինչ այդ արդեն իսկ օրենսդրության մեջ կար այդ, բայց ձևակերպված էր հակիրճ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել