Նոր վարորդների մեծամասնությունը առաջնորդվում է մեկ մոտեցմամբ՝ սովորում ես, հանձնում ես վարորդական իրավունքի քննություն ու կարելի է նստել ղեկին։ Սակայն եթե անգամ նրանք սովորում են երթևեկության կանոնները, ապա մեքենայի շատ առանձնահատկություններն այդպես էլ գաղտնիք են մնում նրանց համար։
BlogNews-ը Ձեզ է ներկայացնում մեքենայի կոճակների և ազդանշանների կարճ ուղեցույց, որի օգնությամբ դուք կկարողանաք լրացնել գիտելիքների բացն ու ավելի պատրաստված ու բանիմաց վարորդ դառնալ։

Այս նշաններից առաջին երկուսով նշվում են համամառախուղային լուսարձակները։ Ինչպես պարզվում է հարցումների արդյունքում, նույնիսկ փորձառու վարորդները չգիտեն սրա մասին։

Այս ազդանշանները պետք է կիրառել ցերեկով՝ որպես մոտակա լուսավորութուն, կամ էլ ցածր տեսանելիության պարագայում, որպեսզի շրջակայքի վարորդները տեղեկանան Ձեր և Ձեր մեքենայի գտնվելու վայրի մասին։

Սովորաբար այդ ազդանշանները միանում են նկարում ցուցադրված վայրից, սակայն կարող են լինել նաև այլ տարբերակներ՝ կախված Ձեր մեքենայի առանձնահատկություններից։
Այս նշանն իսկական հանելուկ է բոլոր վարորդների համար, քանի որ գրեթե ոչ ոք հստակ չգիտի, թե ինչ է անում դա։ Շատերը պարզապես ասում են, որ դա պետք է միացնել, որպեսզի ապակիները չգոլորշապատվեն։

Նույն ֆունկցիան կարող է նշված լինել նաև այս տարբերակով։

Նման կոճակը միացնում է մեքենայի սրահի մեջ եղած օդի ռեցիրկուլյացիան։ Այս համակարգը հնարավորություն է տալիս արդեն տաք օդը շրջանառել մեքենայի մեջ և ազատվել դրսում առկա փոշին ներս բերելուց։

Ահա ևս մեկ կոճակ, որի նշանակության մասին ոչ ոք չգիտի։ Այն կարող է նաև նշված լինել որպես «shift lock»։ Այս կոճակը հրատապ դեպքերի համար է և հնարավորություն է տալիս անջատելու մեքենայի ավտոմատ փոխանցման տուփի վրայի արգելքը։ Սեղմեք այն, և փոխանցման բռնակն առանց խնդիր կտեղափոխվի նեյտրալ դիրք։ Դա կարող է պետք գալ մեքենան անսարք վիճակում տեղաշարժելու համար։

Այս երկու կոճակներն էլ գործարկում են մեքենայի գործարանային հակաառևանգման համակարգը։ Թեքության վրա պատկերված մեքենայով կոճակը սեղմելիս կարող եք հանգիստ տեղաշարժել այն՝ առանց վախենալու, որ անվտանգության համակարգը կարձագանքի։ Իսկ մյուս կոճակը պատասխանատու է սրահում առկա շարժման սենսորներն անջատելու համար։

Եվ վերջում, եթե սովորաբար տարբեր մեքենաներ եք վարում և հստակ չեք հիշում, թե որ կողմում է վառելիքի վերալիցքավորման անցքը, ապա կարող եք նայել այս սլաքին։ Այն ցույց է տալիս դրա կողմը։



