Armsport.am-ը գրում է.

Գերմանական «Kicker» պարբերականն անդրադարձել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ BBC հնարավոր վերադարձին:

«BBC-ն հաղորդել էր, որ հայը երազում է «Բորուսիա» վերադառնալու մասին: Այն, որ 1.5 տարի առաջ նրա հեռանալն այնքան էլ լավ պայմաններով չեղավ, չի խոսում այն մասին, որ դա կարող է խոչընդոտ լինել 28-ամյա ֆուտբոլիստի վերադարձի համար:

Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիային» կբերեր այն արագությունը, որը պակասում է թիմին դաշտի կենտրոնում: Նա կարողանում է խաղալ տարբեր դիրքերում, գոլեր խփել և փոխանցումներ կատարել:

Սակայն նրա տեղափոխությունը ամբողջ ունեցվածք կարժենա դորտմունդցիների համար: Խոսքը ոչ միայն տրանսֆերի, այլև ֆուտբոլիստի աշխատավարձի մասին է, ինչը Մխիթարյանի վերադարձը «Բորուսիա» հեքիաթային է դարձնում»,- գրում է պարբերականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել