Վերջին ժամանակներս շատ եմ հանդիպել քննարկումների, որտեղ ավանդապաշտ հայ ասելով, ներկայացրել են հենց «քյառթու»-ի կերպարը: Ի հակադրություն նման մտածելակերպ ունեցողների` կարող եմ ապացուցել, որ նրանք ոչ մի կապ չունեն ավանդապաշտ տղամարդու հետ, ասեմ ավելին` բացարձակ կապ չունեն հայ տեսակի հետ: «Քյառթու» բառն ինքնին ունի թուրքական ծագում, ինձ թվում է` մանրանալու խնդիր չկա: Նրանք միշտ հագնում են սևին մոտ գունային գամմայով հագուստ և երկար քթով կոշիկներ: Նայելով հետ՝ կտեսնենք, որ թե՛ խորհրդային ժամանակաշրջանում, թե՛ դրանից առաջ երբեք նման հագուստ չեն կրել, իսկ մեր տարազը շատ վառ գունային երանգներ է ունեցել: Նրանց լեքսիկոնի բառերն են «քուչա, բազառ, խարեբ, մուղամ, կիլդիմ» և նմանատիպ բառեր, որոնք հայերենի հետ ոչ մի կապ չունեն: Լսում են արևելյան ավելի կոնկրետ թուրքական երաժշտություն: Մտածելակերպը հաստատ հայկական չի, արևելյան չկայացած շեյխի գաղափարներ են: Աշխատավոր հայը երբեք ժամանակ չի ունեցել քուչում պպզելու և երկու դույլ թքելու: Չխոսեմ հարգանքից և մնացած այլ բաներից:
Այս տեսանյութի հերոսի շարժուձևը հեմեմատեք մյուս հումորիկ տեսանյութի դհոլ խփող ադրբեջանցու գլխի շարժմանը: Ճանաչե՛ք իսկական հայ տղային և մի խառնեք ամեն ինչ իրար: