Tert.am-ը գրում է.

Փարիզի դատարանն արդարացրել է «Nouvelles d’Arménie» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Արա Թորանյանին՝ Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար ֆրանսիացի հետազոտող Մաքսիմ Գաուինին վիրավորելու գործով:

Նշվում է, որ 2017թ. հոկտեմբերին Թուրքիայի կողմից ֆինանսավորվող Գաուինը դատական հայց էր ներկայացրել Թորանյանի դեմ՝ ԶԼՄ-ներում իրեն զրպարտելու ու հրապարակավ վիրավորելու համար:

Հայցվորը մեջբերել էր «Nouvelles d’Arménie»-ի 2013 և 2014թթ. հրապարակումները, որոնցում ֆրանսիացի հետազոտողը համեմատվել էր հրեաների Հոլոքոստը հերքող, գրող Ռոբեր Ֆորիսոնի հետ:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել